ՀՍՀ/ԱՎՏՈԳԵՆԵԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՎՏՈԳԵՆԵԶ (ավտո… – <հուն. γένεσις – ծագում), ասմունք, որը ձգտում է օրգանիզմների էվոլյուցիան բացատրել արտաքին միջավայրից կտրված, միայն ներքին գործոններով։ Ա–ի տարրեր նկատվել են Լամարկի տեսությունում, իսկ կենդանաբաններ Բերը, Կյոլիկերը, Բերգը, բուսաբաններ Նեհելին, Կորժինսկին, հնէաբան Կոպը և արիշներ ավելի հետևողականորեն են զարգացրել այն։ Զարգացման ենթադրվող ներքին գործոնը անվանել են «կատարելագործման սկզբունք» (Նեհելի), «աճման ուժ» կամ «բաթմիզմ» (Կոպ) ևն։ Ա. իդեալիստական տեսություն է, կենսաբանության մեջ նրա արտահայտություններն են նեոդարվինիզմը (տես Դարվինիզմ) և վիտալիզմը։ Ա. հիմնավորված քննադատել են Դարվինը, Վայսմանը, Տիմիրյազևը, Սևերցովը։
