ՀՍՀ/ԱՏԼԱՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՏԼԱՍ, 1. քարտեզների սիստեմատիկ ժողովածու, որը հրատարակված է հատորի կամ առանձին մամուլների հավաքածուի ձևով և ունի բացատրական մաս (տես Ատլաս աշխարհագրական)։ 2. Հատուկ ալբոմների անվանում, օր. Անատոմիական ատլաս, Մեքենաշինական գծագրերի ատլաս ևն։ Հայ գիտնականների հրատարակած Ա–ներից կարևոր են. Ա. Ջ. Ճաղարյանի «Սրտի և մագիստրալային անոթների բնածին արատները։ Ատլաս» (ռուս., Մ., 1957, Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի մեծ մրցանակ, 1958) և «Օպերատիվ վիրաբուժություն, տեղագրական անատոմիա» (Ե., 1971) ատլասը, ինչպես նաև Ա. Պ. Հայիրյանի «Ատլաս Հայաստանի գյուղական առողջապահության, 1920–1965» (ռուս., Ե., 1967) և «Ատլաս Հայկական ՍՍՀ գյուղական առողջապահության հեռանկարային զարգացման» (ռուս., Ե., 1970) աշխատությունները:
