Jump to content

ՀՍՀ/ԱՏԼԱՍ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՏԼԱՍ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, ընդհանուր ծրագրով կազմված աշխարհագրական քարտեզների սիստեմավորված ժողովածու՝ հրատարակված ալբոմի կամ գրքի ձևով։ «Ատլաս» անվանումը մտցրել է ֆլամանդական քարտեզագիր Մերկատորը (1595), ի պատիվ Լիբիայի առասպելական արքա Ատլասի, որն իբր առաջինն է պատրաստել երկնային գլոբուսը։ Ժամանակակից աշխարհագրական ատյասներին բնորոշ են քարտեզների ներքին միասնությունը, համաձայնեցվածությունը և փոխլրացումը։ Աշխարհագրական ատլասները տարբերվում են տերիտորիայի ընդգրկմամբ (աշխարհի, առանձին պետությունների և մարգերի), բովանդակությամբ (ընդհանուր աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, հատուկ և համալիր), նպատակով (ուսումնական, տեղեկատու, տուրիստական, ռազմական)։ Առաջին ձեռագիր քարտեզների ժողովածուն կազմել է Պտղոմեոսը (II դ.)։ Հայերեն առաջին ատլասը՝ «Աշխարհագրական ատլաս ըստ նոր աշխարհագրական զննաթեանց», հրատարակվել է 1786-ին, Վենետիկամ։ ՍՍՀՄ–ում հրատարակված աշխարհագրական ատլասներից հատկապես արժեքավոր են «Աշխարհի սովետական մեծ ատլաս»–ը (հ. 1–2, 1937–39), «Ծովային ատլաս»–ը (հ. 1–4, 1950–63), «Աշխարհի ֆիզիկա–աշխարհագրական ատլաս»–ը (1964), ազգային համալիր ատլասները՝ այդ թվում «Հայկական ՍՍՌ ատլաս»–ը (1961)։

Գրկ․ Салищев К. А., Географические атласы, в сб.: Картография (итоги науки), в. 3, М., 1968. Գ․ Սարգսյան