Jump to content

ՀՍՀ/ԱՏԿՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՏԿՈՆ, Ատկոնք, գյուղ. Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Բուլանըխի գավառում։ Տեղական ճանապարհով կապված էր Վանա լճի առափնյա գյուղերի հետ։ XX դ. սկցբներին ուներ մոտ 130 տուն բնակիչ, որոնցից 100-ը հայեր էին, իսկ մնացածը՝ քրդեր։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղում կար եկեղեցի, նախակրթական վարժարան։ Ա․ ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնակիչների մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը գաղթել տարբեր երկրներ։