ՀՍՀ/ԱՏՈԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՏՈԼ (մալդիվերեն adol – ներփակ), օղակաձև, ներփակ կամ կիսաբաց, կորալային կղզի, մինչև 100 մ խորությամբ ծովալճակով։ Ա. փոքր է, բայց երբեմն տրամագիծը՝ 50 և ավելի կմ։ Առաջանում է կորալային խութերի աճից՝ հրաբխային կղզիների եզրին։ Ա–ներից շատերն ունեն ճոխ բուսականություն և բնակեցված են։ Հանդիպում են առանձին կղզիներով և արշիպելագներով արևադարձային բաց ծովերում (Խաղաղ օվկիանոս)։
