Jump to content

ՀՍՀ/ԱՏՈՄՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՏՈՄՅԱՆՆԵՐ, Ատոմեանք, երկու խումբ նույնանուն հայ մարտիկ–նահատակներ։ Առաջինները հայտնի են իբրև «Ատոմյան զորավարներ», երկրորդները՝ «Ատոմյան զորականներ»։ Առաջին Ա․, ըստ «Վկայաբանութիւն սրբոց Ատոմեանց՝ առաջնոց և վերջնոց» վարքագրական հուշարձանի, մերժելով Սասանյան Հազկերտ II արքայի՝ դավանափոխ լինելու առաջարկը, իշխաններ Ատոմ Գնունու և Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ, 449-ին ամրացան Անձևացյաց գավառում և զոհվեցին անհավասար կռվում։ Սակայն ըստ Եղիշեի վկայության, Ատոմ Գնունին մասնակցել է Ավարայրի ճակատամարտին (451) և գերվելով տարվել Պարսկաստան։ Մյուս Ա․ նահատակվեցին 853-ին՝ արաբական զորապետ Բուղայի դեմ Ատոմ Անձևացու առաջնորդությամբ մղած կռվում։