ՀՍՀ/ԱՏՈՆԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՏՈՆԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, երաժշտություն առանց հնչյունների տոնայնական կազմակերպման։ Առաջացել է 1900-ական թթ․ սկզբին, հաստատուն տեղ գտել նոր վիեննական դպրոցի կոմպոզիտորների (Ա․ Շյոնբերգ, Ա․ Բերգ, Ա․ Վեբեռն) ստեղծագործությունների մեջ։ Ա․ ե–յան հիմնական հատկանիշն է՝ տոների լադային–հարմոնիկ փոխհարաբերությունների, հետևաբար նաև տոնիկայի բացակայությունը։ 1922-ին Շյոնբերգը ստեղծեց «միայն միմյանց հետ հարաբերակցված 12 տոներով» կոմպոզիցիայի մեթոդը (հետագայում կոչվեց դոդեկաֆոնիա), որի խնդիրն էր Ա․ ե․ ենթարկել որոշակի կանոնի։ Ա․ ե–յան գեղագիտական սկզբունքները սերտորեն կապված են էքսպրեսիոնիզմի հետ, Ա․ ե–յան մեթոդը, ոճաձևն ու տարրերը կիրառում են զանազան ուղղությունների պատկանող կոմպոզիտորներ (Չ․ Այվզ, Բ․ Բարտոկ, Է․ Կշենեկ, Բ․ Բրիտտեն և ուրիշներ)։
