ՀՍՀ/ԱՐԱԲԻՈԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՐԱԲԻՈԶ, պարզ ածխաջուր, ալդոպենտոզների խմբից։ Քաղցրահամ, անգույն բյուրեղներ են, ջրում լուծելի։ Հանդես է գալիս (–) և (+) իզոմերների ձևով։ (–) Ա. պարունակվում է բույսերում, հատկապես պտուղներում։ (+) Ա. մտնում է բարդ ածխաջրերի, զանազան խեժերի կառուցվածքի մեջ։ Մարդու և կենդանիների օրգանիզմում Ա. համարյա չի յուրացվում, սակայն որոշ բակտերիաների համար ածխածնի միակ աղբյուրն է։
