ՀՍՀ/ԱՐԱԾՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՐԱԾՈ (ն. Չանախչի), գետ Հայկական ՍՍՀ–ում, Արաքսի ձախ վտակներից։ Երկ. 55 կմ է., ավազանը՝ 260 կմ²։ Սկիզբ է առնում Մժկատար լեռների հվ. լանջերից, մոտ 2500 մ բարձրության վրա։ Ունի մեծ անկում, քարքարոտ հուն։ Ստորին հոսանքում անցնում է Արածո դաշտով։ Սնումը առավելապես ձնաանձրևային է. հորդացումը՝ ապրիլին։ Տարեկան միջին ծախսը 2 մ³/վրկ է (Սովետաշեն գյուղ)։ Սառցակալումը՝ դեկտեմբեր–փետրվար ամիսներին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
