Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՄԱԶԴ ԼԵՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՐԱՄԱԶԴ, Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր (3392 մ) գագաթը Հայկական ՍՍՀ–ում։ Կազմված է սիենիտներից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկված ալպյան բուսականությամբ, բարձրադիր մասերը՝ լերկ, բռնված քարացրոններով։