Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՄԱՍԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՐԱՄԱՍԱՐ (ն. Արամլի), գագաթ Բարգուշատի լեռնաշղթայի արևմտյան մասում։ Բարձրությունը 3343 մ է։ Կազմված է նստվածքա–հրաբխածին ապարներից ու գրանիտոիդներից։ Հս. և արլ. լանջերը զառիթափ են, լերկ, հվ. և արմ. լանջերը՝ մեղմաթեք, ծածկված ալպյան բուսականությամբ։