Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՄՅԱՆ ՎԱԼՏԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՐԱՄՅԱՆ Վալտեր Գևորգի (ծն. 1909), հայ սովետական գրող։ Ծնվել է հուլիսի 15-ին, Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ 1932-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։ Գրել է 1930-ական թթ. սկզբներից։ Պատմվածքների առաջին ժողովածուն («Տայգայի օրենքը») լույս է տեսել 1955-ին։ 1957-ին հրատարակվել է «Ռուսա որդի Արգիշտի» վիպակը։ Ա–ի նախասիրությունը հուշապատումի նմանվող ակնարկն է։ Հեղինակն է «Մարդը» (1959), «Մարդու սերը» (1962), «Ընկած ծառը» (1964), «Միթե բոլորը հող դարձան» (1970) ժողովածուների։

(նկ․) Ք. Արամյան։