ՀՍՀ/ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, միջլեռնային գոգավորություն Արաքսի ավագանի միջին մասում։ Շրջապատված է Արագած, Գեղամա, Արարատ, Հայկական պար լեռներով։ Գրաբեն–սինկլինալային ճկվածք է՝ լցված գետալճային հզոր նստվածքներով, լավային հոսքերով ու տուֆային կուտակումներով։ Հատակը՝ Արարատյան դաշտը (բարձր. 800–1000 մ), թույլ թեքությամբ իջնում է դեպի հվ–արլ.։ Լանջերը տարբեր թեքությամբ ու մասնատվածությամբ աստիճանաբար բարձրանում են դեպի շրջակա լեռների կատարները։ Լավ է արտահայտւված լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականությանը՝ կիսաանապատից մինչև հավերժական ձյունը։ Ա. գ–յան սովետական մասը խիտ բնակեցված է։
