ՀՍՀ/ԱՐԱՐԱՏ ԼԵՌ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՐԱՐԱՏ, հանգած հրաբուխ Ավստրալիայի հարավ–արևելքում, Արարատ քաղաքից 8 կմ հարավ–արևելք։ Բարձրությունը մոտ 660 մ է։ Ակտիվ գործել է երրորդականում և անթրոպոգենում։ Ծածկված է լավաներով ու տուֆերով։ Ունի ոսկու հանքավայրեր։ Բուսականությունը խոնավ մերձարևադարձային Է։ Ա. է անվանել այդտեղ առաջինը բնակություն հաստատած անգլիացի ֆերմեր Հ. Ս. Ուիլզը՝ իր այստեղ բնակություն հաստատելը նմանեցնելով առասպելական Նոյի տապանի կանգ առնելուն Արարատի գագաթին։
