Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՔՍ ԳՅՈՒՂ ԷՋՄԻԱԾՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՔՍ (մինչև 1946՝ Ներքին Ղարխուն), գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ։ 841 բն. (1970), հայեր և մասամբ քրդեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։