Jump to content

ՀՍՀ/ԱՐԱ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱ, մեռնող և հարություն առնող աստվածություն հայ դիցաբանության մեջ։ Համանման է Թամմուզի և Ադոնիսի պաշտամունքին։ Ա. մարմնավորում է գարնան, զարթոնքի, արգասավորության, ռազմի և ջրի պաշտամունքի հիմնական գծերը։ Ա–ի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Ա–ին նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Ա–ի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Արագած, Արայի լեռ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Ա–ին էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։

Գրկ. Մատիկյան Ա., Արա Գեղեցիկ, Վնն., 1930։ Ղափանցյան Գ., Արա Գեղեցկի պաշտամունքը, Ե., 1944։ Կ. Մելիք–Փաշայան