ՀՍՀ/ԱՐԳԱՈՒՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՐԳԱՈՒՍ, Արգաութ, Արգաս, Արգավան, քաղաք Փոքր Հայքում, Մելիտինե քաղաքից 40 կմ հյուսիս։ Ա–ում են ապաստանել Հայաստանից հալածված աղանդավոր պավլիկյաններն ու թոնդրակեցիները։ Մինչև 855 Ա. և Աբարա (Սմարա) գյուղը Բյուզանդիայի դեմ պավլիկյանների վարած հարձակումների հենակետերն էին։ Ա. կործանվել է 872-ին՝ պավլիկյանների դեմ Բյուզանդիայի Վասիլ Ա կայսեր ձեռնարկած արշավանքների ժամանակ։
