ՀՍՀ/Ամպեր Անդրե
ԱՄՊԵՐ (Ampère) Անդրե Մարի (1775–1836), ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը։ Փարիզի ԳԱ անդամ (1814), Փարիզի Նորմալ դպրոցի պրոֆեսոր (1824)։ Ծնվել է հունվարի 22-ին, Լիոնում, ազնվականի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին զբաղվել է մաթեմատիկայով (հավանականությունների տեսություն, վարիացիոն հաշիվ և մաթ. անալիզ)։ 1820-ին առաջարկել է «Լողորդի կանոնը» (հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոնը)։ Հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության փորձնական և տեսական հետազոտությունների հիման վրա Ա. հայտնագործել է էլեկտրական հոսանքի մագնիսական փոխազդեցության օրենքը և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը՝ կապ հաստատելով էլեկտրական և մագնիսական երևույթների միջև, որոնք մինչև այդ համարվում էին սկզբունքորեն տարբեր։ Նա մագնիսների փոխազդեցությունները բացատրել է որպես շրջանային էլեկտրական հոսանքների փոխազդեցությունների արդյունք (Ա–ի վարկած)։ Ա–ի էեկտրամագնիսականության տեսությունը շարադրված է «Էլեկտրադինամիկական երևույթների տեսությունը՝ ստացված բացառապես փորձից» գործում (1826)։ Մահացել է հունիսի 10-ին, Մարսելում։
Երկ. Электродинамика. (Сб. трудов), М., 1954.
Գրկ. Белькиид Л. Д., Андре-Мари Ампер, М., 1968, 1968 (մատենագիտ. էջ 234–51)։
