Jump to content

ՀՍՀ/ԳԵՂԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՂԻՍ, Կեղիս, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Մոկաց աշխարհի Սպարկերտ գավառում: XX դ. սկզբին ուներ 9 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Մ. Քրիստափոր), հվ. մասում, բլրակի վրա, կառուցված էր Ս. Հովհանու վանքը, իսկ արլ. մասում` Ս. Սարգիս զորավարի եկեղեցին: Գ-ի մոտակայքում էր նաև Ս. Կիրակոսի վանքը: