Jump to content

ՀՍՀ/ԳԵՂԻ ԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՂԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Գեղի գետի աջ ափին, շրջկենտրոնից 25 կմ արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց: Գ-ի շրջապատում պահպանվել են հին գյուղատեղի, գերեզմանատուն և կիսավեր եկեղեցի (X դ.): Գ. հիմնադրվել է X դ.: