ՀՍՀ/ԳԵՂՀՈՎԻՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՂՀՈՎԻՏ (մինչև 1968-ը` Ղարանլուղ), գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Մարտունի—Եղեգնաձոր խճուղու վրա, շրջկենտրոնից 5 կմ հարավ: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, մսուր-մանկապարտեզ, բուժկայան, կինո: Գործում է տեղական արդյունաբ. գործարանի մասնաճյուղը: Գ-ից հվ-արմ. Պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ, գյուղատեղիներ, խաչքարերով գերեզմանատներ, կարասային թաղումներով դամբարաններ: Այժմյան բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտի շրջանից, 1823-ին: Հիմնադրվել է XV—Х VI դդ.:
