ՀՍՀ/ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐ, (հուն.գեղձ և տեսք) ադենոիդներ, քթա-ըմպանային խոռոչում և բկանցքում գտնվող ավշային գոյացությունների գերաճումներ: Հաճախ նկատվում են 4—8 տարեկան երեխաների օրգանիզմում: Երբեմն շատ մեծանալով, փակում են քթի խոանները, դժվարացնում քթային շնչառությունը: Երեխան բերանը միշտ բաց է պահում, որի պատճառով առաջանում է քրոնիկական հարբուխ, ատամների անկանոն աճ: Փակելով միջին ականջի ևստախյան խողովակի ըմպանային բացվածքները, Գ. պատճառ են դառնում ականջների հիվանդությունների, լսողության թուլացման, անկանոն քնի: Երեխաները դառնում են անուշադիր, տուժում են մտավոր ունակությունները, երբեմն լինում է գիշերամիզություն: Բուժումը` վիրահատություն:
