Jump to content

ՀՍՀ/ԳԵՂՋԱՎԱԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՂՋԱՎԱԳ, գյուղական համայնքի ավագ, պետ` հին և միջնադարյան Հայաստանում: Ընտրվել է գյուղական համայնքի ընդհանուր ժողովում (սովորաբար ունևոր խավի ներկայացուցիչներից): Պարտականությունն է եղել կարգավորել և հսկել համայնքի ներքին գործերը` հողաբաժանությունը, ջրերից, անտառներից, արոտավայրերից օգտվելու սահմանված կարգը, համայնականների միջև ծագած վեճերը: Գ. ճանաչվել է նաև որպես պետության ներկայացուցիչ, որովհետև նրան է հանձնարարվել պետ. հարկերի ու տուրքերի գանձումը, զինվորական ծառայության, զանազան պարհակների ու պարտավորությունների բաշխման ու կատարման գործերը: Հայաստանի տարբեր գավառներում Գ-ին կոչել են նաև ավագ, ավագ շենին, գյուղերեց, գյուղապետ, գլխավոր գեղջն, դասապետք շինականաց, տանուտեր, ըռայիս, ռես ևն: