Jump to content

ՀՍՀ/ԳԵՅՆՍԲՈՐՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՅՆՍԲՈՐՈ (Gainsborough) Թոմաս (կնունքը` 14.5.1727, Սադբերի, Սուֆֆոլկ — 2.8.1788, Լոնդոն), անգլիացի նկարիչ: Դիմանկարներին հատուկ է մարդու ներքնաշխարհի բանաստեղծական պատկերումը («Երկնագույն տղան», Ջ. Բատտոլի դիմանկարը, մոտ 1770, Հանտինգտոն պատկերասրահ, Սան-Մարինո, ԱՄՆ, դքսուհի դե Բոֆորտի դիմանկարը, 1770-ական թթ., էրմիտաժ, Լենինգրադ, Սառա Սիդոնսի դիմանկարը, 1784—85, Ազգային պատկերասրահ, Լոնդոն): Քնարական են գյուղական բնանկարները («Տոնավաճառ ուղևորվող սայլակը», 1786, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն):