ՀՍՀ/ԳԵՅ-ԼՅՈՒՍԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԳԵՅ-ԼՅՈՒՍԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ, 1. գազերի ջերմային ընդարձակման օրենքի համաձայն հաստատուն ճնշմանտակ գազի ծավալի փոփոխությունը ուղիղ համեմատական է ջերմաստիճանի փոփխությանը`(V 2-V 1)V 1 a (t 2-t 1) (V 1 և V 2-ը գազի ծավալներն են համապատասխանաբար t 2 և t 1 ջերմաստիճաններում, a-ն ջերմային ընդարձակման գործակիցն Է): Բոլոր գազերի համար a 1 273 աստ-1: Այդ օրենքը ճիշտ է միայն իդեալական գազերի համար: Սահմանել է Գեյ-Լյուսակը 1802-ին: 2. Ծավալային հարաբերությունների օրենքի համաձայն Փոխազդող, ինչպես նաև ռեակցիայի հետևանքով ստացված գազերի ծավալները հարաբերում են իրար այնպես, ինչպես ոչ մեծ ամբողջ թվերը: Օրինակ, միևնույն պայմաններում ջրածնի մեկ ծավալը միանալով քլորի մեկ ծավալին, առաջացնում է երկու ծավալ քլորաջրածին` H 2 CL 2 2 HCL (ծավալները հարաբերում են այնպես, ինչպես 1: 1: 2): Այդ օրենքը կարևոր նշանակություն է ունեցել նյութի ատոմամոլեկուլային տեսության ստեղծման և Ավոգադրոյի օրենքի հայտնագործման համար: Սահմանել է Գեյ-Լյուսակը 1805-ին:
