ՀՍՀ/ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ (հուն. ծագում), գիտություն կենդանիների վարքի զարգացման և մարդու հոգեկան կառուցվածքի մասին: Ուսումնասիրում է տեսակների կենսաբանական էվույուցիայի (ֆիլոգենեզի) ընթացքում կենդանիների վարքի փոփոխությունները, ինչպես նաև մարդու ծագման պատմության (օնտոգենեզի) ընթացքում հոգեկանի զարգացման օրենքները: Գ. հ-յան հիմնական բնագավառներն են մարդու և կենդանիների հոգեկան երևույթների համեմատական ուսումնասիրությունը (տես Համեմատական հոգեբանություն) և մանկան բարձր նյարդային համակարգության, վարքի և հոգեկան երևույթների օրինաչափությունների ուսումնասիրությունը (տես Մանկան հոգեբանություն): Գ. հ. բացատրում է ճանաչողական հոգեկան պրոցեսների (զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն) ծագումն ու զարգացումը: Նա հնարավորություն է տալիս հոգեբանական գիտությունը կառուցել գիտաբնագիտական հիմքի վրա:
Գրկ. Պավլով Ի. Պ., Հատընտիր երկ., b., 1951: Флейвем Дж., Генетическая психология Жана Плаже, М., 1967.
Շ. Սիմոնյան
