Jump to content

ՀՍՀ/ԳԵՆԵՐԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆԵՐԱԼ (լատ. generalis — ընդհանուր, գլխավոր), բանակի բարձր հրամկազմի զինվորական կոչում կամ աստիճան: Գ-ի աստիճանն առաջին անգամ ընդունվել է Ֆրանսիայում XVI դ.: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1940-ի մայիսի 7-ի հրամանագրով սովետական բանակում սահմանվել են Գ-ի հետևյալ կոչումները. Գ-մայոր, Գ-լեյտենանտ, Գ-գնդապետ և բանակի Գ. (համազորային հրամանատարների համար): Զորքի բոլոր տեսակների համար գոյություն ունեն նաև Գ-մայորից մինչև Գ-գնդապետի կոչումներ, որոնք ավելացվում են համապատասխան զորատեսակների անվանը (օրինակ` ավիացիայի Գ-մայոր): Տես նաև Կոչումներ զինվորական: