Jump to content

ՀՍՀ/ԳԵՆԵՐԱԼ-ԲԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆԵՐԱԼ-ԲԱՍ (գերմ. Generalba 3 « լատ. generalis — գլխավոր և բաս), հոմոֆոն-ակորդային կերտվածք ունեցող ստեղծագործության նոտագրված ստորին ձայնը, որին կցված են նվագակցության ակորդները նշող թվանշաններ, այստեղից էլ երկրորդ` թվագրված բաս (իտալ. basso continuo) անվանումը: Գործածվել է XVI դ. վերջից, Իտալիայում, կլավեսինի, երգեհոնի, վինի, կիթառի և այլ նվագարանների համար: XVIII դ. կեսերից, նվագարանային երաժշտության զարգացման, մասնավորապես նվագակցության գեղարվեստական ինքնուրույնացման հետ իր նշանակությունը կորցրել է, բայց մինչև այժմ էլ օգտագործվում է բայանի, ակորդեոնի և կիթառի կամ դրանց նվագակցության համար գրված պարզ, մասսայական տիպի ստեղծագործություններում, ինչպես նաև հարմոնիայի ուսուցման բնագավառում (Գ-բ-ի սկզբունքով է կազմված Ա. Արենսկու հարմոնիայի խնդրագիրքը): Հնում Գ-բ. կոչվել է նաև հարմոնիայի ուսմունքն ընդհանրապես: Ռ. Աթայան