ՀՍՀ/ԳԵՆԵՐԱՏՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՆԵՐԱՏՈՐ (<լատ. generator—արտադրող), սարք, ապարատ կամ մեքենա, որն արտադրում է որևէ նյութ (ացետիլենային Գ., սառցագեներատոր, շոգեգեներատոր, գազագեներատոր), էլեկտրաէներգիա (գեներատոր Էլեկտրական, շոգետուրբինային, հիդրոտուրբինային, ռադիոազդանշանային Գ., լամպային գեներատոր, իմպուլսային գեներատոր) կամ էներգիայի մի տեսակը փոխակերպում է մի այլ տեսակի (ուլտրաձայնային տատանումների Գ.):
