Jump to content

ՀՍՀ/ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԳԱԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԳԱԶ, գազային վառելանյութ: Ստացվում է գազագեներատորներում պինդ և հեղուկ վառելանյութերի (տորֆ, քարածուխ, փայտանյութ, կոքս ևն) գազացումից: Օգտագործվում է մետալուրգիայում, ապակու, կերամիկական և այլ արտադրություններում, կենցաղային գազային սարքերում, ներքին այրման շարժիչներում և այլուր: Գ. գ. քիմ. արդյունաբերության մեջ ջրածնի, ամոնիակի, մեթանոլի, լվացող միջոցների, արհեստական հեղուկ վառելանյութի, պարաֆինի, այլ նյութերի արտադրության հումք է: Գ. գ. ստանալու համար կիրառվում են տարբեր տեսակի օքսիդիչներ` օդ, ջրային գոլորշիների և օդի կամ թթվածնի խառնուրդ: Օգտագործվող օքսիդիչը հաճախ պայմանավորում է ստացված Գ. գ-ի անվանումը: Օրինակ` գազագեներատոր օդ փչելիս ստացվում է о դագազ, որի ջերմաստիճանը 700—800 С է: Օգտագործվում է CO-ի բարձր կոնցենտրացիա պահանջող քիմ. արտադրություններում (օրինակ` մրջնաթթվի ևն): Ջրագազը հիմնականում ջրածնի և CO-ի խառնուրդ է: Խառը (շոգեօդային) գազը ստացվում է օդով և ջրային գոլորշիներով վառելանյութի գազացումից: Գ. զ. ստանալու համար կիրառվում է ցանկացած վառելանյութ: Քաղաքային գազը ստանում են շոգեթթվածնային փչմամբ` բարձր ճնշման տակ (20—30 մթն): Այս դեպքում գազը հարստանում է մեթանով (14—18), որն էլ որոշում է գազի ջերմատվությունը: Ստանում են նաև հեղուկ վառելանյութից գազացման և պիրոլիզի միջոցով (ճնշման տակ):