ՀՍՀ/ԳԵՆՈՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՆՈՄ (գերմ. Genom, անգլ. genome), քրոմոսոմների հապլոիդ հավաք, տվյալ օրգանիզմի քրոմոսոմների մեկական հավաքակազմում տեղակայված գեների միագումար: Տերմինն առաջարկել է գերմ. կենսաբան Գ. Վինկլերը (1920): Դիպլոիդ օրգանիզմների գամետներում, ինչպես նաև հապլոիդ օրգանիզմների բջիջներում պարունակվում է մեկ Գ., դիպլոիդ օրգանիզմների մարմնային (սոմատիկ) բջիջներում` երկու Գ.: Բեղմնավորման ժամանակ տեղի է ունենում հայրական և մայրական գամետների Գ-երի միացում: Քրոմոսոմների թվի փոփոխությունը կոչվում է Գ-ային մուտացիաներ: Այն օրգանիզմները, որոնք ունեն երկու և ավելի միատեսակ Գ-եր, կոչվում են ավտոպոլիպլոիդ, իսկ տարբեր Գ-ներ պարունակողները` ալլոպուիպլոիդ: Մ. Հովհաննիսյան
