Jump to content

ՀՍՀ/ԳԵՆՈՏԻՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆՈՏԻՊ (գեն և տիպ բառերից), տվյալ օրգանիզմի քրոմոսոմներում տեղակայված բոլոր գեների համախմբվածություն: Տերմինն առաջարկել է դանիացի կենսաբան Վ. Իոհանսենը (1909): Գ. օրգանիզմի կորիզային (գենոմ) և ոչ կորիզային կամ ոչ քրոմոսոմային բոլոր ժառանգական գործոնների միագումարն է: Գ. կրում է ժառանգական ինֆորմացիան, որը հաղորդվում է սերնդից սերունդ: Գ. համակարգ է, որը հսկում է օրգանիզմի զարգացումը, կազմությունը և կենսագործունեությունը` ֆենոտիպը: Գ. որոշում է ոչ թե կոնկրետ հատկանիշների ժառանգումը, այլն օրգանիզմի ռեակցիաների նորման միջավայրի բոլոր պայմանների նկատմամբ: Տվյալ Գ-ի կազմում տեղի է ունենում փոխազդեցություն ինչպես գեների տարբեր ալելների, այնպես էլ ոչ ալելային գեների միջև: Մ. Հովհաննիսյան