Jump to content

ՀՍՀ/ԳԵՆՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆՉ (Գենչղլյան) Լեռն Գևորգի (29.8.1897, Դոնի Ռոստով—21.11.1974, Դոնի Ռոստով), հայ սովետական նկարիչ: 1918—23-ին սովորել է Դոնի Ռոստովի գեղարվեստական ստուդիայում: Մինչև 1966-ը ապրել է Մոսկվայում, հայրենական մեծ պատերազմի տարիներին` Երևանում: Քաղ. ծաղրանկարներ է տպագրել «Պրոժեկտոր» (1920-ական թթ.), «Կրոկոդիլ» (1928), «Սովետական Հայաստան», «Կոմունիստ» և այլ պարբերականներում: Նկարազարդել է մի շարք գրքեր (Մ. Գորկու «Կլիմ Սամգինի կյանքը», 1935): 1944-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: