Jump to content

ՀՍՀ/ԳԵՆՋՅԱՆ ՄԱԳԴԱԼԻՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆՋՅԱՆ Մագդալինա Ղուկասի (1863,Ստավրոպոլ — 4.9.1940, Երևան), հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ: 1890-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան: Հանդես է եկել Դոնի Ռոստովում, Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում: Մարգարիտիդերերգով մասնակցել է Գունոյի «Ֆաուստ» օպերայի հայերեն առաջին բեմադրությանը (1890) Բաքվում: 1891-ին Պետերբուրգում կատարել է ռուս, և հայկ. («Ո հ, ինչ անուշ», «Երազ» ևն) երգեր, մասնակցել սիմֆոնիկ համերգների: Հանդես է եկել նաև Երևանում: Օպերային դերերգերից են` Լեոնորա, Աիդա (վերդիի «Տրուբադուր», «Աիդա»), իզուդա (Վագնհրի «Տրիստան և Իզուդա»): Երգեցողություն է դասավանդել Կազանում (1897—1927), Երևանում` Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում (1927—39): Կ. Մարկոսյան