Jump to content

ՀՍՀ/ԳԵՈԱՆՏԻԿԼԻՆԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՈԱՆՏԻԿԼԻՆԱԼ (գեո…և անտիկլինալ), երկրակեղևի մասնակի, նեղ կամարաձև բարձրացում գեոսինկլինալային համակարգի սահմանննրում: Գ-ները մի քանի տասնյակ կմ լայնություն և հարյուրավոր կմ երկարություն ունեցող գալարուն գոտիներ են: Գոյություն են ունենում մի քանի երկրաբանական դարաշրջանների ընթացքում: Գեոսինկլինալային համակարգերի ընդհանուր ինվերսիայից հետո ինտրագեոանտիկլինալները վեր են ածվում սինկլինորիումների, իսկ ինտրագեոսին կլինալները` անտիկլինորիումնների: Զարգացման ավարտի փուլերում Գ-ները դառնում են ծալքավոր կառուցվածքների միջուկներ: Գեոմորֆոլոգիական հատկանիշներով Գ-ին զգալի չափով նմանվում ենստորջրյա ներօվկիանոսային լեռնաշղթաները (ռիֆտոգենալները), որոնք հանդես են գալիս իբրև ճկուն շառնիրներ և ձգվում են մոտավորապես մայրցամաքների ափերին զուգահեռ: Ստորջրյա Գ-ային լեռնաշղթաների ընդհանուր երկարությունը կազմում է 65000 կմ: Դրանց բնորոշ օրինակ է Ներատլանտյան լեռնաշղթան: «Գ.» տերմինն առաջին անգամ օգտագործել է Ջ. Դանան (1873-ին), հակադրելով այն գեոսինկլինալին: Վերջին տարիներին որոշ հեղինակներ օգտագործում են նաև էվգեոանտիկլինալ հասկացությունը այն Գ-ների նկատմամբ, որոնք կազմված են առավելապես ծալքավոր հրաբխածին շերտախմբերից և ինտրուզիվ զանգվածներից: Գ-ի օրինակ են Կուրիլյան կղզիների աղեղը, Ուրալի առանցքային մասը կազմող Ուրալտաու լեռնաշղթան: Ա. Ասլանյան