ՀՍՀ/ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գործնական աստղագիտության ճյուղ: կիրառվում է գեոդեզիական ու քարտեզագրական աշխատանքներում, մասնավորապես` տեղի աշխարհագրական կոորդինատները (լայնություն, երկայնություն), երկրային առարկաների ազիմուտը, ժամացույցների ցուցմունքի շտկման չափը որոշելիս: Զբաղվում է նաև երկրի ձևի ու չափերի որոշման հարցերով:
