Jump to content

ՀՍՀ/ԳԵՈԴԵԶԻԿ ԳԾԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՈԴԵԶԻԿ ԳԾԵՐ, մակերևույթի վրա գտնվող գծեր, որոնց գլխավոր նորմալները համընկնում են մակերևույթի նորմալների հետ: Գ. գ. հարթության վրա ուղիղներ են, գնդի վրա` մեծ շրջանագծեր, ուղիղ շրջանային գլանի վրա` պտուտակային գծեր: Լրիվ որոշվում են իրենց մեկ կետով և այդ կետում տրված ուղղությամբ: Մակերևույթի երկու բավականաչափ մոտ կետեր իրար միացնող բոլոր գծերից ամենափոքր երկարություն ունեցողները Գ. գ. են: