ՀՍՀ/ԳԵՈԻԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՈԻԴ (հուն, (երկիր և (l(օ—տեսակ), ձև, որը կառաջացնեին ջրի որոշակի միջին մակարդակ ունեցող Համաշխարհային օվկիանոսը և նրա հետ կապված ծովերը` մակընթացությունների, ներքին հոսանքների, մթնոլորտային տարբեր ճնշումների ազդեցության բացակայության դեպքում: Այն բավական ճշտորեն կարելի է ներկայացնել որպես պտտման էլիպսոիդ: Գ-ից են հաշվում նիվելիրային բարձրությունները: ժամանակակից տվյալներով, ամենից հարմար ընտրված երկրային սֆերոիդից Գ-ի շեղման միջին մեծությունը կազմում է մոտ: 50 մ, առավելագույնը` 100 մ:
