Jump to content

ՀՍՀ/ԳԵՈՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՈՐԳ (George), Անգլիայում. Գ. I (28.3.1660, Հանովեր — 11.6.1727, Օսնաբրյուկ), թագավոր 1719-ից (Հաննովերի կուրֆյուրստ 1698-ից), Հաննովերյան դինաստիայի առաջին ներկայացուցիչը: Անտարբեր է եղել Անգլիայի ազգ. շահերի և անգլ. քաղաքականության նկատմամբ: Իշխանության գլուխ կանգնած վիգերի կուսակցությանն օգնել է ամրապնդելու պառլամենտի անկախությունը թագից: Գ. III (4.6.1738, Լոնդոն — 29.1.1820, Վինձոր), թագավոր 1760-ից (1760—1815-ին Հաննովերի կուրֆյուրստ, ապա` թագավոր): Եղել է անգլ. գաղութային քաղաքականության և հյուսիս-ամերիկյան ապստամբ գաղութների դեմ պայքարի ոգեշնչողներից: Գործուն մասնակցություն է ունեցել ֆրանս. մեծ հեղափոխության դեմ ևրոպական հետադիմության պայքարին և Նապոլեոնի դեմ կոալիցիայի կազմակերպմանը: Գ. IV (12.8.1762, Լոնդոն — 26.6.1838, Վինձոր), թագավոր 1820-ից (միաժամանակ Հաննովերի թագավոր, 1811—20-ին` խնամակալ-թագաժառանգ): Աջակցել է Լիվերպուլի տորիական կառավարության հակադեմոկրատական քաղաքականությանը, եղել Սրբազան դաշինքի հետադիմական քաղաքականության եռանդուն կողմնակից: Գ. V (3.6.1865, Լոնդոն—20.1.1936, Սանդրինհեմ), թագավոր 1910-ից, Սաքսեն-Կոբուրգ-Գոթական դինաստիայի (1917-ից Վինձորյան դինաստիա) ներկայացուցիչ: Մեծ Բրիտանիայի քաղ. կյանքում նշանակալի դեր չի խաղացել: