ՀՍՀ/ԳԵՈՐԳԵՆԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՈՐԳԵՆԻ (Dahlia variabilis), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, պալարաձև հաստացած արմատներով բույս: Ցողունը սնամեջ է, 35—200 սմ բարձրությամբ: Տերևները հակադիր են, փետրաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է, կազմված բազմաթիվ խողովակավոր և լեզվակաձև ծաղիկներից: Հայտնի են Գ-ի վայրի 15 տեսակ` տարածված Մեքսիկայում ու Գվատեմալայում, և հիբրիդացումով ստացված ավելի քան 8000 սորտ: Գ. բազմացնում են կտրոններով, պալարների բաժանումով և սերմերով: Խոշոր ծաղկաբույլեր ստանալու նպատակով թուփը ազատում են ավելորդ ընձյուղներից, թողնում ոչ ավելի քան 3 շիվ: Ձմռան ցրտերից պահպանելու համար, պալարներն աշնանը հանում են հողից, մաքրում, չորացնում և պահում 4—5C ջերմաստիճանում: Հայկ. ՍՍՀ-ում մշակում են Գ. ու բազմաթիվ սորտեր, հատկապես Կիրովականում, Դիլիջանում, Ստեփանավանում:
