Jump to content

ՀՍՀ/ԳԵՈՐԳԻՈՒ-ԴԵԺ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՈՐԳԻՈՒ-ԴԵԺ (Gheorghiu-Dej) Գեորգե (8.11.1901, Բիրլադ—19.3.1965, Բուխարեստ), ռումինական պետական գործիչ: Ռումինիայի կոմկուսի (ՌԿԿ) անդամ 1930-ից: 1930-ական թթ. կեսերից ակտիվորեն մասնակցել է բանվորական շարժմանը: Գ. զգալի ներդրում է կատարել սովետառումինական բարեկամության ամրապնդման մեջ: Աշխատել է որպես ՌԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար (1955—65), ՌԺՀ Պետական խորհրդի նախագահ (1961—65):