Jump to content

ՀՍՀ/ԳԵՈՐԳԻՈՒ ՍՄԱՐԱՆԴԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՈՐԳԻՈՒ (Gheorghiu) Սմարանդա գրական կեղծանունը` Մայքա Սմարա, Maica Smara, 5(18)10.1857, Տրգովիշտե—26.1.1944, Բուխարեստ, ռումին գրող, հասարակական գործիչ: Գրել է դաստիարակչական բնույթի գործեր` «Հոր աղջիկը» (1912), «Մոր տղան» (1920): Հայտնի է «Բանաստեղծություններ» (1888), «Տառապանքի գրչից» (1888), «Նովելներ» (1890), «Կնոջ իմաստությունը» (1896), «Անցյալի սիմֆոնիաներ» (1927) գործերով: Մասնակցել է Խաղաղության համաշխարհային ժողովին (1900): Ծանոթացել է հայ ժողովրդի անցյալին, այցելել վենետիկի Մխիթարյաններին և հայկ. այլ կենտրոններ: Գ-ի «Լաց մի լինի, Հայաստա ն…» բանաստեղծությունը բողոք է հայ ժողովրդի ջարդարարների դեմ: Երկար տարիներ աշխատակցել է ռում. «Արարատ» հայագիտական հանդեսին: