ՀՍՀ/ԳԵՈՐԳԻՈՒ ՎԻՐՋԻԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՈՐԳԻՈՒ Վիրջիլ (ծն. 22.3.1905, Ռոման), ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ: 1926-ին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան, կատարելագործվել Վիեննայում և Փարիզում: Բուխարեստի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում (ՍՍՀՄ-ում` 1958, 1967): Գրել է սիմֆոնիկ (Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 1950, Օրատորիա, 1956) և կամերային (Սյուիտ ջութակի և դաշնամուրի համար, 1959, Կապրիչչո կլառնետի և դաշնամուրի համար, 1964) ստեղծագործություններ, երաժշտագիտական աշխատություններ: Գ-ի բանաստեղծությունների ժողովածուներից են «Քնած անտառը» (1943), «Պոեմներ» (1956), «Բանաստեղծություններ» (1968): Հանդես է եկել նան հայ կոմպոզիտորների գործերի կատարմամբ:
