Jump to content

ՀՍՀ/ԳԵՈՐԳԻ V-Ի ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՈՐԳԻ V-Ի ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, օրենքների ժողովածու (վրաց. «Զեգլիս դադեբա») Վրաստանում: Կազմվել է թագավոր Գեորգի V-ի օրոք (1314—46): Նպատակն էր զարգացած ֆեոդալական հարաբերությունները լեռնականների մեջ ամրապնդել, նրանց համապետական օրենքներին ենթարկել: Գ. V-ի Դ. պարունակ ել է քրեական, դատավարական, ինչպես նան գրավի, առուծախի, փոխատվության, տոկոսների մասին նորմեր: Պատժի հիմնական միջոցը դրամական տուգանքն էր, առավելագույնը` արտաքսումը: Որպես բացառություն թույլատրվել է տոհմական առանձին ինստիտուտների (օրինակ, արյան վրեժի) սահմանափակ կիրառումը: Ա. Սուքիասյան