ՀՍՀ/ԳԵՈՐԳ Ա ԲՅՈՒՐԱԿԱՆՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՈՐԳ Ա ԲՅՈՒՐԱԿԱՆՑԻ (ծն. թ. անհտ.—795), Հայոց կաթողիկոս 792-ից: Հաջորդել է Սողոմոն Ա Գառնեցուն: Նրա մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ (Հովհաննես Դրասխանակերտցու, Ատեփանոս Տարոնեցու, Սամվել Անեցու, Կիրակոս Գանձակեցու և ուրիշ մատենագիրների մոտ): Որպես նրա ծննդավայր հիշատակվում են Արագածոտն գավառի Բյուրական, Օշական և Աշտարակ գյուղերը, սակայն ընդունված է Գ-ին անվանել «Բյուրականցի»:
Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, մաս 2, Բեյրութ, 1959: Ս. Մելիք-Բախշյան
