ՀՍՀ/ԳԵՈՐԳ Բ ԳԱՌՆԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՈՐԳ Բ ԳԱՌՆԵՑԻ (ծն. թ. անհտ.—897), Հայոց կաթողիկոս 877-ից: Հաջորդել է Զաքարիա Ա Զագեցուն: Ծնվել է Այրարատի Կոտայք գավառի Գառնի գյուղաքաղաքում: Նրա և մի քանի նախարարների նախաձեռնությամբ արաբական խալիֆայության առջև բարձրացվել է հայկ. պետականության վերականգնման հարցը: 885-ին կամ 886-ին խալիֆայությունը Աշոտ Բագրատունուն ճանաչել է Հայոց թագավոր: 894-ին Ատրպատականի ամիրա Ավշինը գերել է հաշտության առաջարկով իր մոտ եկած Գ. Բ Գ-ին և երկու ամիս անց ազատել փրկագնով: Գ. Բ Գ. պայքարել է երկրի խաղաղության և խառնակություններին վերջ տալու համար: Մահացել է Վաս-պուրականում, թաղվել Վանից ոչ հեռու` Կոխպանք գյուղի մոտ գտնվող Զորավան-քում (հետագայի Սալնապատի Ս. Գրիգոր վանքը):
Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, մաս 2, Բեյրութ, 1959:
