ՀՍՀ/ԳԵՌՆԻԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՌՆԻԿԱ (Guernica), Գեռնիկա-ի-Լոնո (Guernica y Luno), քաղաք Իսպանիայի հյուսիսում, Բասկերի երկրում: Մոտ 5 հզ. բն. (1973): Բասկերի մշակույթի հին կենտրոնն է: 1937-ի ապրիլի 26-ին, իտալո-գերմանական ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի ժամանակ, Գ. ենթարկվեց գերմանական ավիացիայի ռմբակոծմանը: Գ-ի բարբարոսական ոչնչացումը առաջ բերեց աշխարհի առաջավոր մարդկության վրդովմունքը: Այդ իրադարձությանն է նվիրված Պ. Պիկասոյի «Գեռնիկա» նկարը (1937):
