Jump to content

ՀՍՀ/ԳԵՍՏԱՊՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՍՏԱՊՈ (գերմ. Gestapo — լրիվ` Geheime Staatspolizei), պետական գաղտնի ոստիկանություն ֆաշիստական Գերմանիայում: Ստեղծվել է 1933-ի ապրիլին` ֆաշիզմի քաղ. հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով: Գերմանիայում և նրա սահմաններից դուրս հանդես էր գալիս որպես արյունալի տեռորի գործիք: 1936-ին Գ-ի կայսերական ղեկավար նշանակվեց Հիմլերը: Գ-ի համակենտրոնացման ճամբարներում և զնդաններում առանց հետաքննության և դատի սպանվել ու տանջամահ են արվել հարյուր հազարավոր հակաֆաշիստներ: Գ. գործակալներ ուներ հիմնարկ-ձեռնարկություններում և բնակելի թաղամասերում, իսկ հատուկ բաժինը հսկում էր նացիստական կուսակցության անդամներին: 1939—45-ի երկրորդ համաշխարհային պատերազմիտարիներին Գ-ի մարմինները (գաղտնի ոստիկանություն, զոնդեր-կոմանդներ ևն) օկուպացված տերիտորիաներում դաժան հաշվեհարդար էին տեսնում խաղաղ բնակչության և ռազմագերիների նկատմամբ: Ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո Գերմանիայի Վերահսկիչ խորհրդի N. 2 օրենքով (1945) Գ. Վերացվեց և հայտարարվեց օրենքից դուրս: 1946-ին, Նյուրնբերգում, Միջազգային զինվորական տրիբունալը Գ. ճանաչեց հանցագործ կազմակերպություն: