Jump to content

ՀՍՀ/ԳԵՎԱՆԴՀԱՈՒԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՎԱՆԴՀԱՈՒԶ (գերմ. Gewandhaus — բառացի` զգեստանուն), համերգային ընկերություն, համերգասրահ և սիմֆոնիկ նվագախումբ Լայպցիգում: 1743-ից Լայպցիգում կազմակերպված սիրողական նվագախմբի համերգները 1781-ից տեղի էին ունենում մահուդի վաճառքի նախկին շենքում` Գ-ում: 1884-ին հնի տեղում կառուցվել է համերգասրահի նոր շենք` այսպես կոչված Նոր Գ.: