Jump to content

ՀՍՀ/ԳԵՎԱՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՎԱՐԱ (Guevara) էռնեստո (Չ ե) 14.6. 1928, Ռոսարիո, Արգենտինա 8(10. 1967, Իգերասի մոտ, Բոլիվիա, Կուբայի 1959-ի հեղափոխության ղեկավարներից: Մասնագիտությամբ բժիշկ: 1956-ի դեկտեմբերին հեղափոխական ջոկատի հետ ափ է իջել Կուբայում (Օրիենտեի նահանգ), այնուհետև իր պարտիզանական զորախմբով ազատագրել է Լաս Վիլիաս նահանգը, պարտության մատնել բռնապետ Բատիստայի զորքերին Սանտա Կլարայում և հեղափոխական մյուս ուժերի հետ մտել Հավանա: Տեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրել է զինվորական և պետ. պաշտոններ (Ազգային բանկի պրեզիդենտ, արդյունաբերության մինիստր են): 1965-ի ապրիլին դիմել է Ֆ. Կաստրոյին` լատինաամերիկյան երկրներից մեկի հեղափոխական շարժմանը մասնակցելու խնդրանքով և հեռացել Կուբայից: 1967-ի հոկտեմբերին նրա պարտիզանական ջոկատը Բոլիվիայում ընկել է շրջապատման մեջ, իսկ Գ. վիրավոր գերվել ու սպանվել է

Երկ. El socialismo y el hombre en Cuba, La Habana, 1965 Obras, 1957 — 67, t. 1 — 2, La Habana, 1970.